Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եզրային պաշտպան Ռաֆայել դա Սիլվան մոտ է կարիերան «Գալաթասարայ»-ում շարունակելուն, հայտնում է The Guardian պարբերականը:
«Կարմիր սատանաներ»-ի ֆուտբոլիստի՝ ակումբից հեռանալու հնարավորությունները մեծացել են, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մոտ է իտալացի եզրային Մատեո Դարմիանին ձեռք բերելուն:
Հավելենք, որ բրազիլացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:







































