Թուրքական «Ֆեներբահչե»-ն բանավոր համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիի հետ, տեղեկացնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Ըստ լրագրողի խոսքերի` ֆուտբոլիստի և ստամբուլյան ակումբի միջև կկնքվի 3-ամյա պայմանագիր:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Վան Պերսիի տրանսֆերի դիմաց կստանա մոտ 6,5 մլն եվրո:







































