«Սասուոլո»-ի հարձակվող Սիմոնե Ձաձան տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը «ծեր սենյորա»-ի հետ կնքեց 5-ամյա պայմանագիր:
Հաղորդվում է, որ «Սասուոլո»-ն այս գործարքից կստանա 18 մլն եվրո, որը կվճարվի «Յուվենտուս»-ի կողմից մոտակա 3 տարիների ընթացքում:







































