«Ուիմբլդոն»-ի մեկնարկի նախօրեին Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ լավ է նախապատրաստվել մրցաշրջանին: Նա նշել է, որ Roland Garros-ից հետո լրացուցիչ մեկ շաբաթն օգնել է իրեն վերականգնել ուժերը:
«Մեկ շաբաթ ավել ունեինք, և ես հիանալի եմ նախապատրաստվել «Ուիմբլդոն»-ին: Նախորդ հաղթանակը վստահություն է ներշնչում ինձ: Հուսով եմ` կարող եմ տիտղոս նվաճել առաջիկա մրցաշարում:
Ես լավ մարզվել եմ և նույնքան լավ հանգստացել: Նախորդ տարի գերազանց խաղ չցուցադրեցի, բայց հասա եզրափակչին` արժանապատվորեն հանդես գալով մրցաշարում: Այս անգամ շատ ավելի լավ եմ զգում ինձ»,- ATP-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆեդերերի խոսքերը: