Հայտնի են Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը, ինչպես նաև խաղերի անցկացման օրերը:
Չիլի-Ուրուգվայ (հունիսի 24-ին)
Բոլիվիա-Պերու (հունիսի 25-ին)
Արգենտինա-Կոլումբիա (հունիսի 26-ին)
Բրազիլիա-Պարագվայ (հունիսի 27-ին)
Հիշեցնենք` Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել երեք խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երկու թիմ, որոնք լավագույն ցուցանիշներով զբաղեցրել են երրորդ տեղերը:









































