Արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն նոր պայմանագիր է կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, արգենտինացին փարիզյան ակումբում կմնա մինչև 2019 թվականը:
Հավելենք, որ 14/15 մրցաշրջանում Պաստորեն մասնակցել է 51 հանդիպման, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:









































