Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ատլետիկո»-ին հաղթելուց հետո «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ իր թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի առաջին գոլը ֆուտբոլի պատմության լավագույն գոլերից մեկն է:
«Մենք դարձանք ֆուտբոլի պատմության լավագույն գոլերից մեկի ականատեսները: «Բարսելոնա»-ն անչափ որակյալ ֆուտբոլ ցուցադրեց: Բազմաթիվ պահեր ունեինք առաջին խաղակեսում և կարողացանք առավելության հասնել:
Երջանիկ ենք, քանի որ ոչ միայն հաղթանակ տարանք ու նվաճեցինք Իսպանիայի գավաթը, այլ նաև հիանալի թիմային խաղ ցուցադրեցինք»,- TV3-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:






































