Ռոբին Լոպեսը՝ New Orleans Hornets-ի բասկետբոլիստը, Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել՝ վերցված «Ռևանշ»(«Grudge Match») ֆիլմի նկարահանումներից: Այդ ֆիլմի գլխավոր դերերում են Ռոբերտ դե Նիրոն ու Սիլվեստր Ստալոնեն:
Լուսանկարում երկու դերասաններն են, որ հանդես են գալիս բռնցքամարտի ռինգում որպես միմյանց մրցակից: Լուսանկարում է նաև անձամբ Լոպեսը:
Իր բլոգում Լոպեսը գրել է. «Ցավալի է, որ նրանք նույնիսկ այսպիսի դիմահարդարմամբ ինձնից լավ տեսք ունեն»:
Նշենք, որ «Grudge Match»-ը մարզական կատակերգություն է, որը նախատեսվում է էկրան բարձրանալ սույն թվականի նոյեմբերին: