Հունական «Օլիմպիակոս»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մոտ է ռուսական ակումբներից մեկի հետ պայմանագիր կնքելուն, տեղեկացնում է Championat.com-ը:
Ըստ աղբյուրի` 27-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչները բանակցում են ռուսական և ղազախական ակումբների հետ:
2015 թվականի հունվարից Ղազարյանը վարձավճարով հանդես է գալիս «Կերկիրա»-ում, իսկ ընթացիկ մրցաշրջանում Գևորգը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:






































