Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի 2011/12թթ. խաղարկության լավագույն մարզիչ:
Կոնտեի գլխավորությամբ «Յուվենթուս»-ը 2003 թվականից հետո առաջին անգամ այդ մրցաշրջանում նվաճեց սկուդետոն:
Հարկ է նշել, որ այս քվեարկությունն անցկացվում է մարզիչների քվեների հիման վրա:
Նախորդ մրցանակակիրն է Ֆրանչեսկո Գվիդոլին՝ «Ուդինեզե»-ից:








































