«Р-Спорт»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ն, գրում է, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կնքվել է 1748 գործարք, որի արդյունքում ակումբներն ընդհանուր ծախսել են 417 միլիոն դոլար:
Հարկ է նշել, որ այս ցուցանիշը երեք տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշին:
Տրանսֆերային գործարքների միայն 28 տոկոսն է, որ վարձակալական հիմունքներով է:
Հավելենք, որ որոշ երկրներում ձմեռային տրանսֆերային պատուհանը դեռևս չի ամփոփվել, այդ իսկ պատճառով հաշվվել են միայն հունվաի ընթացքում կայացված տրանսֆերները(հունվարի 1-ից 31-ը):








































