Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը որոշում է կայացրել ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը, վստահեցնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Կարմիր սատանաներ»-ն ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 60 մլն ֆունտ ստերլինգ:
Հավելենք, որ Կավանին Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ:







































