Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է Դևիդ Բեքհեմի՝ ՊՍԺ տեղափոխության մասին:
«Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ պրոֆեսիոնալ: Մարզումից անմիջապես հետո բոլորը տուն էին գնում, իսկ նա մնում էր խաղադաշտում և շարունակում էր մարզվել: Նա իր վարպետությունը կցուցադրի նաև ՊՍԺ-ի կազմում:
Նա աննկարագրելի հեռահար փոխանցումներ է կատարում: Ես դա հասկացա այն ժամանակ, երբ մենք միասին հանդես էինք գալիս «Ռեալ»-ում:
Բեքհեմը կարող է դառնալ ՊՍԺ-ի առանցքային խաղացողներից մեկը, քանի որ իր ողջ ուժերը ներդնում է հանդիպումների ժամանակ»,- հայտարարեց Զիդանը:







































