«Յուվենթուս»-ի դեմ խաղից հետո «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը հայտարարել է, որ իր թիմին հիմա միայն հրաշքը կօգնի:
«Վերջնական արդյունքը մի փոքր տխրեցնում է, քանի որ մինչև 70-րդ րոպեն մենք շատ լավ էինք խաղում, բայց նման մակարդակի խաղերում այդպիսի անփույթ գոլեր չի կարելի բաց թողնել:
Մենք վստահեցինք Էմբրոուզին, բայց առաջին գոլի ժամանակ նա շատ թույլ խաղաց, իսկ հետո բաց թողեց հաշիվը հավասարեցնելու շանսը: Իսկ երկրորդ ու երրորդ գոլերի ժամանակ թիմը պարզապես անջատված էր:
Հիմա մեզ կօգնի միայն հրաշքը: Այդպիսին է Չեմպիոնների Լիգան, ինչ արած»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:








































