Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը հայտնել է, որ թիմն անհամբեր սպասում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք` երկու թիմերի դիմակայությունը կայանալու է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆանտաստիկ թիմ է: Ես անհամբերությամբ եմ սպասում մեր ակումբների առաջիկա խաղին: Նշեմ, որ մենք չենք վախենում դուրս մնալ Չեմպիոնների Լիգայից: Հակառակը` բոլորս անգլիացիների հետ մեր ուժերը չափելու մեծ հույսեր և ցանկություն ունենք: Գիտենք, որ բարդ մրցակցություն է սպասվում»,- ասել է Էսյենը:






































