Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը բաց է թողնելու Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք «Շախտյոր»-ի դեմ հանդիպումը:
«Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը կիսապաշտպանն ազդրի վնասվածք է ստացել ու դեռևս չի ապաքինվել: Բացի Գյունդողանիc, նշված հանդիպմանը չեն մասնակցի նաև Քևին Գրոսկրոյցը և Պատրիկ Օվոմոյելան: Հարցականի տակ է Մարսել Շմելցերի մասնակցությունը:








































