Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գևորը երեկ միջին քաշային կարգում, WBO չեմպիոնական գոտու համար պայքարում հերթական խնդիրներն ունեցավ մրցավարների հետ և որակազրկվեց 10-րդ ռաունդում:
fightnews-ի հաղորդմամաբ WBO վարկածոց աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնական գոտու հավակնորդ Խորեն Գևորի մրցամարտն անցել է հավասար պայքարում: Երկու բռնցքամարտիկներն էլ հաղթելու լավ հնարավորություններ են ունեցել:
10-րդ ռաունդում կրքերը թեժացել են. թե՛ Շտիգլիցը, թե՛ Գևորը խախտումներ են թույլ տվել, սակայն մրցավարը միայն Գևորից է միավոր հանել: Բորբոքված հայ բռնցքամարտիկն անցել է գրոհի, ինչի արդյունքում երկու բռնցքամարտիկներն էլ հայտնվել են հատակին:
Ոտքի կանգնելուց հետո Շտիգլիցի մոտ արյունահոսություն է սկսվել և նա չի կարողացել շարունակել մարտը, իսկ մրցավարը որակազրկել Գևորին, այդպիսով` հաղթանակը շնորհելով Ռոբերտ Շտիգլիցին:
Վերջում Խորեն Գևորը չի կարողացել զսպել զարույթն ու հարձակվել է մրցավարի վրա ու մի քանի հարված հասցրել նրան: Արդյունքում, միայն անվտանգության աշխատակիցներին է հաջողվել փրկել իրավիճակը: