Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ կնքած նոր պայմանագրի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ, որ Էդենը երկարաձգեց իր պայմանագրի ժամկետը թիմի հետ: Դա ապացուցում է այն փաստը, որ նա զգում է, թե որ թիմի կազմում է դառնալու աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Ազարն արդեն իսկ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա մեծ քայլերով առաջ է շարժվում: Նա դեռ երիտասարդ է և կարող է հասնել մեծ բարձրունքների»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:







































