Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Կոկեն վնասվածք է ստացել, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Կոկեն ծնկատակի ջլի վնասվածք է ստացել: Հնարավոր է, որ նա շարք վերադառնա միայն մեկ ամսից»,- գրված է «Ատլետիկո»-ի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ 23-ամյա կիսապաշտպանն իր վնասվածքը ստացել էր Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի ընթացքում:






































