Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստ է դիմել «Շախտյոր»-ին` Դոնեցկի թիմի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի տրանսֆերի ձեռքբերման հարցով: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Տեղեկությունների համաձայն` «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել Կոստայի տրանսֆերը «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի իրավունքների փոխարեն, ում հրաժարգինը 26.8 մլն ֆունտ է կամզում:
Նշվում է, որ «Շախտյոր»-ը 30 մլն ֆունտ է պահանջում Կոստայի տրանսֆերի դիմաց, բայց լոնդոնցիները մտադիր են նվազեցնել գումարը` առաջարկելով 20 մլն ֆունտ:








































