Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան:
Շարապովան մեկնարկային խաղում 2 սեթում 6:4, 6:1 հաշվով առավելության է հասել խորվաթ Պետրա Մարտիչի նկատմամբ: Երկրորդ շրջանում Շարապովայի հակառակորդը լինելու է Ալեկսանդրա Պանովան:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 մլն դոլար: