Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի խորհրդական Կեթլին Հիքսի ղեկավարությամբ պաշտոնական պատվիրակությանը՝ հաղորդում է ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Մամեդյարովը ողջունել է ամերիկյան պատվիրակությանը և բավարարվածություն հայտնել Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմամբ: Նա նշել է հետագա համագործակցության կարևորությունը հատկապես էներգետիկայի և անվտանգության ոլորտներում:
Հիքսը հայտարարել է, որ Ադրբեջան այցը իր վրա խորը տպավորություն է թողել: Նրա խոսքով` ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելության իրականացման գործում: Հիքսը ընդգծել է, որ իր երկիրը հետաքրքրված է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմամբ:
Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:







































