ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ իր կազմակերպությունում չեն անցկացվի 2018 և 2022 թվականների Մունդիալներն անցկացնող երկրների լրացուցիչ ընտրություններ: ՖԻՖԱ-ն Ռուսաստանին ու Քաթարին չի զրկի Մունդիալների անցկացման իրավունքից:
«Կենտրոնացած եմ ապագայի ուղղությամբ: ՖԻՖԱ-ն Ռուսաստանին ու Քաթարին չի զրկի Մունդիալների անցկացման իրավունքից: Իսկ արտաքին անկախ փորձագետների կարծիքով` իրավական որևէ հիմք չկա` գործադիր կոմիտեի որոշումները չեղյալ հայտարարելու համար:
Այժմ մենք ուղիներ ենք փնտրում, որպեսզի աշխարհի առաջնություններն անցկացնող երկրների ընտրության ընթացքն ավելի թափանցիկ լինի: Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ «Մունդիալ-2026»-ը կազմակերպելու իրավունքը արդարացի է տրվել այս կամ այն երկրին»,- Mirror-ը մեջբերում է Բլատերի խոսքերը:






































