«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի հավաքականի համար առաջին ոսկե մեդալը նվաճեց 55 կգ. քաշային կարգում հանդես եկող Ռոման Ամոյանը: Եվս երկու մեդալ նվաճեցին Արթուր Շահինյանն ու Յուրի Պատրիկեևը, համատասախանաբար 84 և 120 կգ. քաշային կարգերում:
Եթե Արթուր Շահինյանի բրոնզե մեդալը կարելի է մեծ հաջողություն համարել, ապա Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևից բոլորը միայն ու միայն ոսկե մեդալ էին սպասում, չնայած նրա նվաճած բրոնզը նույնպես Հայաստանի հավաքականին միավորներ բերեց:
Անհաջող հանդես եկավ միայն Սասուն Ղամբարյանը, ով 66 կգ. քաշային կարգում հենց առաջին գոտեմարտում պարտություն կրեց վրացի Անտոն Մամագեյշվիլիից և լքեց հետագա պայքարը:
Վաղը 60, 74 և 96 կգ. քաշային կարգերում գորգ դուրս կգան համապատասխանաբար Վահան Ջուհարյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: