Շոտլանդացի 55-ամյա մասնագետ Գորդան Ստրաչանը պաշտոնապես նշանակվել է իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Մարզչի և երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.: Մասնագետի նախորդ աշխատավայրը եղել է անգլիական «Միդլսբրո» ակումբը, որտեղից Ստրաչանը հեռացվեց 2010թ. հոկտեմբերին:
Նշենք, որ նոր մարզչի գլխավորությամբ թիմն առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարին: Շոտլանդիայի ընտրանին սեփական հարկի տակ ընկերական հանդիպում է անցկացնելու Էստոնիայի հավաքականի դեմ:








































