Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային փառատոնը: A մրցաշարում այսօր կկայանա 4-րդ տուրը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր ուժերը կչափի Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ:
3 տուրերից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր և կիսում է 5-9-րդ հորիզոնականները: Անանդը 2 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները:
Հավելենք, որ Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով:
B մրցաշարում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանն այսօր սև խաղաքարերով պայքարելու է Ռապորտի դեմ, ով 2.5 միավորով Տիվիակովի հետ կիսում է առաջին տեղը: Հիշեցնենք, որ Մովսիսյանն իր ակտիվում ունի 2 միավոր և կիսում է 3-5-րդ հորիզոնականները:








































