Դորտմունդի «Բորուսիա»-ի 25-ամյա հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հավատում է, որ ակումբը կարող է շտկել դրությունը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Հիշեցնենք, որ թիմը 14-րդ տուրից հետո 14-րդ հորիզոնականում է:
«Դժվարին իրավիճակում ենք: Նման իրավիճակում եղել եմ նաև 2010թ.՝ «Մոնակո»-ում խաղալիս: Բայց հիմա ամեն ինչ այլ է, քանի որ «Բորուսիա»-ն Գերմանիայի առաջնության լավագույն թիմերից է:
Տեղը, որը զբաղեցնում ենք հիմա, չի համապատասխանում մեր հավակնություններին: Մենք պետք է լինենք լավագույն եռյակում: Բայց հիմա նախ պետք է դուրս գալ վտանգավոր գոտուց, այնուհետև մտածել բարձր հորիզոնականների մասին:
Երբ վերականգնվեն վնասվածք ստացած խաղացողները, առաջին հերթին՝ Ռոյսը, ամեն ինչ այլ կլինի»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Eurosport-ը:







































