«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը սկսել է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիա»-ի գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով:
Sportsmole-ի տեղեկություններով` անգլիական ակումբը պատրաստ է պաշտոնական առաջարկով հանդես գալ արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Լուի վան Գալը մյունխենյան ակումբի առանցքային կիսապաշտպանի տեղափոխության համար պատրաստ է տրամադրել իր տրանսֆերային բյուջեի մոտ 40%-ը` 50 մլն ֆունտ:








































