Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոյի կարծիքով՝ երեկվա հաղթանակը չի նշանակում, որ գավաթային խաղը հեշտ է լինելու:
«Գավաթային խաղում «Մալագա»-ն այլ կերպ հանդես կգա, քանի որ այն լրիվ ուրիշ մրցաշար է: Այդ մրցաշարում սայթաքում ես ու դուրս թռչում առաջնությունից: Համոզված եմ, որ ամեն ինչ կանեն՝ հաջորդ փուլ դուրս գալու համար»,- ասել է Պեդրոն:
«Հուսով եմ՝ կշարունակենք այսպես հանդես գալ ու հաջողությունների հասնել»:








































