Իսպանիայում 88 երկրպագուների 5-ական տարով արգելել են մարզադաշտ այցելել: Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը: Նրանք տուգանվել են 60.000 եվրոյով:
Պատժամիջոցները կիրառվել են երկրպագուների նկատմամբ, ովքեր մասնակցել են «Ատլետիկո» – «Դեպորտիվո» խաղից առաջ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 13-րդ տուրում կայացած վերոգրյալ խաղից առաջ երկրպագուների միջև զանգվածային ծեծկռտուքի արդյունքում մահացել էր «Դեպորտիվո»-ի 42-ամյա երկրպագուն:
«Ատլետիկո»-ի երկրպագուները նրան դաժան ծեծի ենթարկելուց հետո նետել էին գետը: Տուժողը մահացել էր հիվանդանոցում` գլխուղեղի վնասվածքներից ու փայծաղի պատռվածքից:








































