Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն իր շանը Մեսսի է անվանել` ի պատիվ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի և «Բարսելոնա»-ի առաջատարի:
Հիշեցնենք` արգենտինացի ֆուտբոլիստն արժանացել է չորրորդ «Ոսկե գնդակ»-ին:
Իսկոն բացատրում է, որ շանը Մեսսի անվանելով` իր հիացմունքն է հայտնել կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի խաղին: «Մալագա»-ի կիսապաշտպանը նշում է նաև, որ այդ քայլին չարությունից չի դիմել:






































