ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի մրցաշարի շրջանակներում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ու ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան անցկացրին երրորդ պարտիան:
Մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Այդ մասին հայտնում է armchess. am-ը:
Հիշեցնենք, որ նախորդ երկու պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան տարել էին մեկական հաղթանակ:






































