Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հունաստանի ազգային հավաքականի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը շարքից դուրս է եկել 2 շաբաթով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հույն պաշտպանն իր վնասվածքը ստացել է Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայացած Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղի ժամանակ:
Սպասվում է, որ 26-ամյա պաշտպանը կմասնակցի ՉԼ-ի շրջանակներում կայանալիք` Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:







































