«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ թիմի երկրպագուներին երբեք չի բավարարում ցանկացած գնով ձեռք բերած հաղթանակը: Ֆուտբոլիստը նշում է, որ կատալոնական ակումբի ֆանատներն ամեն ինչից բարձր գնահատում են ֆուտբոլային ներկայացումը:
«Ամենակարևորն այն է, որ մենք միշտ պահպանենք ակումբի փիլիսոփայությունն ու արժեքները: Չեմ կարծում, թե «Բարսելոնա»-ի երկրպագուները գոհ կմնան, եթե թիմը հաղթանակի հասնի ցանկացած գնով:
Ես մի միտք եմ լսել, որը ստիպել է ինձ մտահոգվել: Իմաստը հետևյալն է. ոչ այնքան կարևոր են հաղթանակները, որքան հաճույքն այն ճանապարհից, որն անցնում ես»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:







































