«Վեսթ Հեմ»-ի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Էլարդայսի թիմը հոկտեմբերին հաղթանակներ է տոնել ՔՓՌ-ի, «Բյորնլի»-ի ու «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ:
«Ուրախ եմ, որ ամսվա լավագույն մարզիչ եմ ճանաչվել: Սա շատ պատվաբեր մրցանակ է: Այս մրցանակն ընդունում եմ ակումբի յուրաքանչյուր անդամի անունից՝ ղեկավարից մինչև խոհարար:
Հաղթնակները բոլորիս ուրախություն են պարգևում: Վերջին շաբաթներին, ակնհայտ է, սկսել ենք ավելի հեշտ շնչել»,- Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը մեջբերել է Էլարդայսի խոսքերը:







































