Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Գալաթասարայ»-ի դեմ խաղից իր ակնկալիքների մասին:
«Մենք ունենք բոլոր խնդիրների պատասխանները, սակայն դրանք արդարացում չեն: Եղել են խաղեր, երբ մենք մրցակցից լավ ենք գործել, բայց զիջել ենք` անհատական սխալների պատճառով: Մենք նաև քիչ գոլային պահեր ենք ստեղծում:
Դուք չեք լսի իմ բողոքները: Երբեք չեմ ասի, թե էլ անելիք չունենք և ամեն ինչ մեր դեմ է: Մենք սխալներ ենք գործում և չենք կարողանում ավարտել գրոհները: Ամեն ինչ շատ պարզ է»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:







































