Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլ»-ում:
Հաղորդման համաձայն՝ «մերսիսայդցիներն» «Ինտեր»-ին 10 միլիոն եվրո են առաջարկել՝ Սնեյդերի իրավունքները գնելու համար:
Սնեյդերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յունայթեդ»-ը, «Շալկե»-ն, «Միլան»-ն ու «Տոտենհեմ»-ը:







































