Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը չի ափսոսում, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ լքել է Մյունխենի «Բավարիա»-ն և «արքայական ակումբ» տեղափոխվել: Խոսելով թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին, Կրոսը նրան աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է անվանել:
«Ես գոհ եմ, որ նոր մարտահրավեր ստացա: Չնայած «Ռեալ» իմ տեղափոխությունից հետո շատ քիչ ժամանակ է անցել, զգում եմ, որ ճիշտ քայլ եմ արել: Նոր մարտահրավեր էի փնտրում` «Բավարիա»-ում հաջողության հասնելուց հետո:
«Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Չելսի»-ն և «Բավարիա»-ն ներկայիս ամենահզոր թիմերն են: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա շատ համարձակ է»,- AS-ը մեջբերում է Կրոսի խոսքերը:







































