Բռնցքամարտի համաշխարհային միությունը (WBA) ուկրաինացի և ռուս բռնցքամարտիկներ Վլադիմիր Կլիչկոյի ու Ալեքսանդր Պովետկինի ներկայացուցիչներին կոչ արեց մենամարտի կազմակերպման նպատակով բանակցություններ սկսել:
2011թ. հուլիսին կայացած Վլադիմիր Կլիչկո – Դեյվիդ Հեյ մենամարտի համաձայնագրում նշված էր, որ մենամարտի հաղթողը պարտադիր պետք է հանդիպի Ալեքսանդր Պովետկին – Ռուսլան Չագաև մենամարտի հաղթողի հետ (մենամարտը կայացավ 2012թ. օգոստոսին և ավարտվեց Պովետիկինի հաղթանակով):
WBA-ի պաշտոնական կայքում որպես մենամարտի վերջնաժամկետ նշված է 2013թ. փետրվարի 26-ը:








































