«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է այսօր կայանալիք «Ռոմա»-ի դեմ խաղը: Թիմերը հանդիպելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում:
Մասնագետը հուսով է, որ իր սաները կկարողանան առավելության հասնել իտալական ակումբի նկատմամբ:
«Շատ մոտ էինք «Բավարիա»-ի հետ ոչ-ոքիին: 0:1 հաշվով պարտությունը ձախողում չեմ համարում: Նախորդ տարի ևս պարտվեցինք առաջին խաղում, սակայն կարողացանք հաղթել հաջորդ 5 հանդիպումներում:
«Ռոմա»-ն շատ լավ կոլեկտիվ ունի, ինչպես և նախորդ տարի: Ռուդի Գարսիան գերազանց մարզիչ է, ով ունի արագ և տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Շատ ծանր խաղ է լինելու, բայց կարծում եմ` կկարողանանք հաղթել»,- Պելեգրինիի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: