«Վալենսիա»-ի երկրպագուների կարծիքով` թիմի անհաջողությունների պատասխանատվությունը պետք է կրի ակումբի նախագահ Մանուել Լիորենտեն: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Վալենսիա»-ն հերթական անգամ պարտություն է կրել ազգային առաջնության 16-րդ տուրի շրջանակներում: «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղի 90-րդ րոպեին երկրպագուները սկսեցին պահանջել Լիորենտեի հրաժարականը:
Ներկայումս ակումբը զբաղեցնում է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 21 միավոր:







































