«Հոֆենհայմ»-ի ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչ է ընտրել թիմի համար: Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ակումբը կգլխավորի 43-ամյա մասնագետ Մարկո Կուրցը, որը այդ պաշտոնում կփոխարինի Մարկուս Բաբելին:
Մասնագետի վերջին աշխատանքի վայրն է եղել «Կայզերսլաուտերն»-ը, որը Կուրտի գլխավորությամբ երկրորդ Բունդեսլիգայի 2009/10 թվականների մրցաշրջանի հաղթող է դարձել: Ընթացիկ տարվա մարտին մասնագետը հեռացվել է աշխատանքից` թիմի գրանցած վատ արդյունքների պատճառով:







































