Քաթարի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար և ՊՍԺ-ի սեփականատիրոջ խորհրդական շեյխ Սաուդ բին Աբդուրահման ալ-Տանին հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն փարիզյան ակումբի տրանսֆերային նպատակներից են: Այս մասին են հայտնում ֆրանսիական լրատվամիջոցները:
«Իհարկե, Մոուրինյոն և Ռոնալդուն ՊՍԺ-ի տրանսֆերային նպատակներն են: Յուրաքանչյուր ակումբ պետք է փնտրի իր համար լավագույն տարբերակը: Պետք է ճիշտ քայլեր կատարել ճիշտ ժամանակին:
ՊՍԺ-ն աշխարհի լավագույն ակումբներից է: Մենք նպատակ ունենք Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Կարծում եմ` մենք կարող ենք դառնալ Եվրոպայի և աշխարհի լավագույն ակումբը»,- ասել է նա:







































