Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ կարող է լիովին պատրաստվել իր նախկին ակումբի` «Արսենալ»-ի դեմ կայանալիք խաղերին.
«Եթե 5 տարի առաջ ինձ ասեին, որ ես խաղալու եմ «Չելսի»-ում, ապա դա խելագարություն կանվանեի: Սակայն սա ֆուտբոլ է, որտեղ ոչինչ բացառված չէ:
Ես ինձ միշտ «Արսենալ»-ի մի մասնիկ եմ համարում: «Էմիրեյթս»-ում կայանալիք հանդիպումները յուրահատուկ են լինելու ինձ համար: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ ես այդ խաղերին կնվիրվեմ 100%-ով և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի նպաստեմ «Չելսի»-ի հաղթանակին»-,ասել է Ֆաբրեգասը:







































