Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը փորձել է ձեռք բերել իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերը.
«Այո, «Ռեալ»-ը ցանկացել է ձեռք բերել Վերատիի տրանսֆերը: ՊՍԺ-ին չի բավարարել «Ռեալ»-ի առաջարկը, քանի որ ֆրանսիական ակումբը իր պահանջներն էր առաջարկել «Ռեալ»-ին: Ակումբները չկարողացան համաձայնության գալ, ու Մարկոն, բնականաբար, մնաց ՊՍԺ-ում»-, ասել է Վերատիի գործակալը, որի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ Վերատիի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2018 թվականին:








































