Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը նույնպես միացավ Ice Bucket Challenge ակցիային՝ իր վրա լցնելով սառցաջուր:
Նշենք, որ ակցիայի նպատակը մարդկանց ուշադրությունը նյարդային համակարգի խանգարումներ ունեցող անձանց վրա ուշադրության կենտրոնացումն է:
Մի քանի օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 5 մլն դոլար:
Ակցիային մասնակցել են այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Լեբրոն Ջեյմսը, Ջասթին Թիմբերլեյքը, Հիլարի Դաֆը և այլք:








































