Ցինցինատիի Western & Southern-ի եզրափակչում Շվեյցարացի թենիսիտ Ռոջեր Ֆեդերերը պարտության է մատնել իսպանացի Դավիդ Ֆերերին և մրցաշարի հաղթող դարձել:
33-ամյա Ֆեդերերը առավելության է հասել մրցակցի նկատմամբ 6:3, 1:6, 6:2 հաշվով:Մրցակցությունը տևել է 1 ժամ 42 րոպե:
Այսպիսով, Ֆեդերերը նվաճել է իր կարիերայի ATP 80-րդ չեմպիոնական տիտղոսն ու երրորդը` 2014 թվականին: Շվեյցարացին 638 850 դոլար պարգևավճար կստանա:






































