Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Անտոնիո Կոնտեին` Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
«Յուվենթուս»-ի նախկին գլխավոր մարզչի հետ ստարագրած պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականը:
Նոր պաշտոնում Կոնտեն կներկայացվի երեքշաբթի` օգոստոսի 19-ին:







































