«Այաքս»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-ի դեմ հանդիպման մասին:
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ լավ ֆուտբոլ ցուցադրենք: Մենք պետք է հաղթենք, իսկ Դորտմունդում կայանալիք հանդիպումը մեզ չի հուզում:
Ինչ վերաբերում է հակառակորդին, ապա հայտավորված ֆուտբոլիստների անուններին նայելիս չի կարելի ասել, թե «Ռեալ»-ը խաղադաշտ է դուրս գալու թույլ կազմով: Հուսով եմ, որ ՊՍՎ-ի նկատմամբ տարած հաղթանակը կթևավորի մեզ»,- ասել է հոլանդացի մասնագետը:






































