AS տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ատլետիկո»-ի ղեկավարությունը նախատեսում է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին` մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը: Այն ավարտվելու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ ժամկետ կունենա մասնագետին առաջարկվող նոր պայմանագիրը: Սակայն հաշվի առնելով Դիեգոյի` Պրիմիերայի շրջանակներում գրանցած հաջողությունները` այն կարող է երկարաժամկետ լինել և հետաքրքրել Սիմեոնեին:








































